Պյանիչն առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» կազմում
Կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված Միրալեմ Պյանիչն առաջին մարզումն է անցկացրել իր նոր թիմի՝ «Բարսելոնայի» կազմում, տեղեկացնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Պյանիչը Բարսելոնա էր ժամանել սեպտեմբերի 11-ին և բուժզննում էր անցել «Բարսելոնայի» կազմում:
Կատալոնական ակումբը 30-ամյա բոսնիացի կիսապաշտպանին ձեռք էր բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից»։
«Բարսելոնան» Պյանիչի համար «Յուվենտուսին» վճարել է 60 միլիոն եվրո։