Թուրքիան հրաժարվել է իրավական աջակցություն տրամադրել ՌԴ-ին Բոդրումում 12-ամյա աղջկա մահվան հետաքննության հարցում
Թուրքիան հրաժարվել է իրավական աջակցություն տրամադրել ՌԴ-ին Բոդրումում 12-ամյա աղջկա մահվան հետաքննության հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել են զոհվածի ընտանիքի շահերը ներկայացնող «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ» բյուրոյի փաստաբանները:
«ՌԴ-ում ՌԴ անչափահաս քաղաքացի Ալիսա Ադամովայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Թուրքիան հրաժարվել է իրավական աջակցություն տրամադրել ՌԴ-ին աղջկա մահվան հետաքննության հարցում»,-ասել են փաստաբանները:
Նշվում է, որ գործը որեւէ կապ չունի քաղաքական մոտիվների հետ:
2019-ի օգոստոսին 12-ամյա աղջիկը մնացել է Բոդրումի հյուրանոցի լողավազանի խողովակի մեջ, նրան հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում: Աղջիկը մահացել է հիվանդանոցում: Բոդրումի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, դատախազությունը քրեական գործ է հարուցել: