Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Եվրամիությունը սպառնում է Մեծ Բրիտանիայի տնտեսական ու տարածքային ամբողջականությանը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարծում է, որ Brexit-ի համաձայնությունը ներկա տեսքով Եվրամիությանը տեսական հնարավորություն է տալիս ոչնչացնել Միացյալ Թագավորության տնտեսական և տարածքային ամբողջականությունը:
The Daily Telegraph-ում հրապարակած հոդվածում վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է երկրի մասնատման վտանգի մասին և կոչ արել բրիտանական պառլամենտին հավանություն տալ իր կաբինետի ներկայացրած օրինագծին՝ համոզմունք հայտնելով, որ այն կօգնի խուսափել նման զարգացումից:
Ջոնսոնը պարզաբանել է՝ ըստ համաձայնության նախագծի՝ Հյուսիսային Իռալնդիային վերաբերող դրույթի՝ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի և ԵՄ անդամ Իռալնդիայի Հանրապետության միջև ապրանքաշրջանառության իրականացման ընդհանուր սկզբունքներ կարող են գործել:
«Եթե մենք Եվրամիության պայմաններին չհամաձայնենք, վերջինը Իռլանդական ծովում մաքսային լիարժեք սահման կհաստատի: Մեզ հայտնի է դարձել, որ ԵՄ-ն ոչ միայն մաքսատուրքեր կսահմանի Միացյալ Թագավորության տարածքից Հյուսիսային Իռլանդիա մտնող ապրանքների համար, այլ նաև կարող է այդ նույն ուղղությամբ սննդամթերքի մատակարարումները դադարեցնել»,- հայտարարել է Ջոնսոնը:
Իսկ այն օրինագիծը, որը Ջոնսոնի կառավարությունն առաջարկում է ընդունել, թույլ կտա, ըստ վարչապետի, որոշել, թե Միացյալ Թագավորության տարածքից դեպի Հյուսիսային Իռլանդիա մատակարարվող որ ապրանքների վրա կարող են տարածվել ԵՄ-ի մաքսային դրույթքաչափերը, եթե այդ ապրանքները վերաարտահանվեն Բրիտանական համագործակցության տարածքում: