Կիրիլ Ալոյանը տեղափոխվել է բելառուսական «Սլուցկ»
Երևանի «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Կիրիլ Ալոյանը մարզական կարիերան կշարունակի բելառուսական «Սլուցկում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա բարձրահասակ ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը հաջողությամբ հանդես է եկել ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում:
2019-ի մայիսին Ալոյանը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն չկարողացավ միանալ Մ-21 թիմին Ռուսաստանում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով: