66-ամյա Լյուբով Ուսպենսկայան մինի զգեստով ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը
Լյուբով Ուսպենսկայան կրկին զարմացնում է իր հետևորդներին: «Տարվա շանսոն» տիտղոսի բազմակի տիրուհին իր 66 տարեկան հասակում շատ թարմ և երիտասարդ տեսք ունի, թեև չի թաքցնում, որ դիմում է պլաստիկ վիրաբույժների օգնությանը: Եվ ամեն ինչ հանուն մեկ նպատակի՝ դուր գալ իր երկրպագուներին։
Օրերս արտիստուհին Instagram-ում լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա պատկերված է խորը դեկոլտեով կարճ սև զգեստով և բարձրակրունկներով: Գրառման մեկնաբանություններում Ուսպենսկայայի երկրպագուները նշել են, որ իրենց կուռքը հիանալի տեսք ունի։
«Ես իմ 31 տարեկան հասակում ավելի վատ տեսք ունեմ», «Լյուբա, կրակոտ լուսանկար է», «Լյուբանկան բոլորի քիթը տրորեց: Կեցցես։ Գեղեցիկ ես և սեքսուալ», - ամփոփել են օգտատերերը։