Անսու Ֆատին վնասվածք է ստացել
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Անսու Ֆատին վնասվածք է ստացել կատալոնական թիմի մարզման ժամանակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջիկայում ֆուտբոլիստը կանցնի բուժզննում եւ հայտնի կդառնա նրա ապաքինման ժամկետը։
Իսպանիայի անցած առաջնությունում Անսու Ֆատին մասնակցել է 24 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։