Պոմպեո. Աֆղանստանում պատերազմող կողմերի միջեւ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, «վիճելի» կլինեն
Աֆղանստանում պատերազմող կողմերի միջեւ խոստումնալից բանակցությունները, ամենայն հավանականությամբ, շատ հակասություններ կստեղծեն, սակայն դա աֆղանցիների համար խաղաղության հասնելու միակ միջոցն է տասնամյակներ շարունակվող բախումներից հետո, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Քաթար կատարած այցի ժամանակ, փոխանցում է Associated Press-ը:
«Մեզ ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ես կցանկանայի, որպեսզի դա սկսվի փետրվարի 29-ից, բայց մենք ակնկալում ենք, որ շաբաթ առավոտյան` գրեթե երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ, աֆղանցիները կնստեն սեղանի շուրջ` երկար քննարկումներ անցկացնելու համար այն մասին, թե ինչպես առաջ տանել իրենց երկիրը, նվազեցնել բռնությունը եւ ապահովել այն, ինչը պահանջում է աֆղանցի ժողովուրդը, Աֆղանստանի հաշտեցում կառավարության հետ, որն արտացոլում է պատերազմական վիճակի մեջ չգտնվող երկիրը»,- ասել է Մայք Պոմպեոն Դոհա ուղեւորվող ինքնաթիռում:
Շաբաթ օրը Դոհայում կմեկնարկեն երկրի ներսում կողմերի միջեւ բանակցություններն Աֆղանստանում հակամարտության կարգավորման շուրջ: Ավելի ուշ կողմերը կսկսեն մշակել Աֆղանստանի «ճանապարհային քարտեզը»:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հենց աֆղանցիները պետք է որոշեն, թե ինչպես առաջ շարժվել եւ ինչպես ավելի լավը դարձնել աֆղանցիների կյանքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու մասին` 2016-ի նախագահական ընտրություններին ընդառաջ իր տրված խոստման համաձայն: