Հրապարակվել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների երկարաձգման մասին ԵՄ որոշումը
ՌԴ-ի դեմ անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին ԵՄ որոշումը ուրբաթ հրապարակվել է Պաշտոնական ամսագրում եւ ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սեպտեմբերի 10-ին Եվրամիությունը 6 ամսով՝ մինչեւ 2021 թվականի մարտի կեսը երկարաձգել էր անհատական պատժամիջոցները «անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք շարունակում են խափանել կամ սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջակիանությանը, ինքնիշխանությանը եւ անկախությանը»։
«Որոշումն ուժի մեջ կմտնի Եվրամիության Պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո հաջորդ օրը»,- նշված է փաստաթղթում։ Նշվում է, որ որոշումը գործելու է «մինչեւ 2021 թվականի մարտի 15-ը»։
Այս պատժամիջոցները նախատեսում են ուղեւորությունների սահմանափակումներ եւ ԵՄ-ում ակտիվների սառեցում, որոնք կշարունակվեն կիրառվել 175 անձանց եւ 44 կազմակերպությունների դեմ, նշված է հաղորդագրության մեջ։