Գերմանիայի ԱՆ-ը հավանություն է տվել Նավալնու գործի քննության համար իրավաբանական օգնության մասին Մոսկվայի խնդրանքին
Գերմանիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի քննության համար իրավաբանական օգնություն ցուցաբերելու մասին Մոսկվայի խնդրանքին, հաղորդում է AP-ը՝ հղում անելով պաշտոնական անձանց:
Բեռլինի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ իրեն է հանձնարարվել Ռուսաստանին իրավաբանական աջակցություն ցուցաբերելը:
Գերմանիայի կառավարության ներկայացոցւիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ կառավարությունըքայլեր է ձեռնարկել Նավալնու գործի մասին ապացույցների գաղտնիությունը ապահովելու համար:
«Ռուսաստանն ունի բավարար միջոցներ, որպեսզի հետաքննություն անցկացնի»,-ասել է Զայբերտը: