ԱՄՆ արեւմտյան նահանգներում անտառային հրդեհների պատճառով տասնյակ բնակիչներ են մահացել
Առնվազն 23 մարդ է զոհվել եւ հարյուրավոր տներ են ավերվել Միացյալ Նահանգներում ավելի քան հարյուր խոշոր հրդեհի արդյունքում, որոնք շուրջ 7000 քառակուսի մղոն տարածք են ընդգրկել, հաղորդում է USA Today-ը:
Հրդեհների մասին տեղեկատվության ազգային կենտրոնի տվյալներով` աննախադեպ եղանակային պայմաններն արտակարգ իրավիճակների պատճառ են դարձել Կալիֆորնիայում, Օրեգոնում, Վաշինգտոնում եւ մի շարք այլ նահանգներում: Օրեգոնում տարհանվել է ավելի քան կես միլիոն բնակիչ:
Հրդեհների զոհերի մեծ մասը` 19 մարդ, Կալիֆորնիա նահանգի բնակիչներ են, երեք մարդ մահացել է Օրեգոնում, մեկ մարդ` Վաշինգտոնում:
Հաղորդվում է նաեւ հրդեհների հետեւանքով այրվածքներ ստացած մեծ թվով քաղաքացիների մասին: