Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականցնի 13 կազմակերպություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։ Հրամանն հաստատվել է՝ հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանով ստեղծված վերապատրաստող կազմակերպությունների ընտրությամբ զբաղվող հանձնաժողովի եզրակացությունը։
Երաշխավորել է 13 կազմակերպություն․
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
«Նոր ժամանակի կրթություն» ՀԿ
«Եվրոպական համալսարան» հիմնադրամ
«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ
«Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամ
««Տաթև» գիտակրթական համալիր» ՍՊԸ
«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
«Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ
«Մաստեր Սթայլ» ՍՊԸ
«Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
«Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ:
Հրամանն հաստատվել է հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարի օգոստոսի 26-ի հրամանով ստեղծված վերապատրաստող կազմակերպությունների ընտրությամբ զբաղվող հանձնաժողովի եզրակացությունը: