Լևոն Արոնյանը կմասնակցի Chess9LX մրցաշարին
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Chess9LX միջազգային օնլայն մրցաշարին, տեղեկացնում է Chess24-ը:
Chess 9LX օնլայն մրցաշարին կմասնակցի 10 գրոսմայստեր՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե – Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Գարի Կասպարովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիրեզա Ֆիրուջան:
Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին և կավարտվի սեպտեմբերի 13-ին: Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է: