Gucci-ի կայսրության ժառանգորդը պատմել է խորթ հոր կողմից սեռական բռնության մասին
Gucci նորաձեւության տան հիմնադրի՝ Գուչիո Գուչիի ծոռը եւ նրա ավագ որդու՝ Ալդո Գուչիի թոռը՝ Ալեքսանդրա Զարինին, Կալիֆոռնիայի նահանգի գերագույն դատարան հայց է ընտանիքի երեք անդամի դեմ, հայտնում է The New York Times-ը։
Ըստ հայտարարության տեքստի՝ նա իր խորթ հորը՝ Ջոզեֆ Ռուֆալոյին, մեղադրում է սեռական բռնության մեջ, որը շարունակվել է 16 տարի, իսկ մորն ու տատիկին՝ այդ հանցագործությանը մասնակից լինելու մեջ։
Gucci heiress claims family covered up decades of sexual abuse - Big World Tale
Ալեքսանդրայի խոսքով՝ խորթ հայրն իրեն սեռական բռնության է ենթարկել 6 տարեկանից մինչեւ այն պահը, երբ ինքը 22 տարեկան է դարձել։ Ընդ որում, մայրն ու տատիկը ոչ միայն չեն փորձել նրան պաշտապանել, այլեւ ամեն կերպ թաքցրել են նրան։
Զարինին խոստովանել է, որ որոշել է դատարան դիմել, երբ մայր է դարձել, ինչպես նաեւ իմացել, որ Ռուֆալոն կամավորությամբ է զբաղվում Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում։