Մինչ կինը հանգստանում էր. երկու աղջկա հետ գիշերվանից հետո Տարզանին կողոպտել են
Երգչուհի Նատաշա Կորոլյովան, վերադառնալով հանգստից, հայտնաբերել է, որ մի քանի մլն ռուբլու արժողությամբ ադամանդներն, ինչպես նաեւ պատկառելի քանակով առձեռն գումարը կորել է։ Ավելի ուշ պարզվել է, որ մինչ երգչուհին հանգստանում էր, ամուսինը՝ Տարզանը, ժամանակ էր անցկացնում երկու աղջկա հետ։ Նրանց հետ գիշերից հետո բնակարանից կորել են 5 մլն ռուբլի արժողությամբ ոսկերչական զարդեր, ինչպես նաեւ երեք հազար եվրո, գրում է Telegram-յան «112» ալիքը։
Կորոյլովան գողության մասին հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն։ Մանրամասներն առայժմ հայտնի չեն, սակայն Տարզանը՝ Սերգեյ Գլուշոկն, հրաժարվել է մեկնաբանել։
«Որտեղի՞ց եք վերցրել։ Գործըներներն են գրել, նրանցից էլ հարցրեք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարզանը։