Թուրքիայում 90-ամյա տղամարդուն ձերբակալել են նախկին նախարարին «վիրավորելու» մեղադրանքով
Թուրքիայում նախկին նախարարին «վիրավորելու» մեղադրանքով 90-ամյա տղամարդու են ձերբակալել: Ինչպես հայտնում է Gazete Duvar-ը, 90-ամյա նախկին ուսուցիչ Հասան Բասրի Այդինը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում, ուր նա ժամանել էր բուժման:
Նա մեղադրվում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից Ջամալ Չիչեկին վիրավորելու մեջ, որը 2002-2007 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը:
Այդինի դեմ գործը կարճվել է, սակայն դատավճիռը չի գրանցվել ոստիկանության արձանագրությունում: Դատախազը նրան ձերբակալելու որոշում է կայացրել, եւ 90-ամյա տղամարդուն բանտ են ուղարկել:
Ավելի ուշ նա ազատ է արձակվել:
Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ երկրի նախագահին եւ պետական պաշտոնյաներին վիրավորելու համար պատիժը մեկից չորս տարի է:
Թուրքիայի կառավարությունը օգտագործում է սոցիալական ցանցերի հաղորդագրությունները, ծաղրանկարները, նորությունները եւ հոդվածները՝ որպես նախագահին վիրավորելու ապացույց, եւ հազարավոր մարդիկ դատապարտվում են ազատազրկման: