«Ռոմայի» նոր սեփականատերն առաջին անգամ այցելել է ակումբ (Լուսանկարներ)
Իտալական «Ռոմայի» նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինն ակումբի ձեռքբերումից հետո առաջին անգամ այցելել է «Ռոմա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դեն և Ռայան Ֆրիդկինները սեպտեմբերի 10-ին այցելել են «Ռոմայի» մարզաբազա, հանդիպել ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ:
«Ռոմայի» նոր սեփականատերերը նաև ծանոթացել են թիմի ֆուտբոլիստների հետ ու կարճատև զրույց ունեցել: