«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը կանցկացվի մարտի 20-21-ին
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի մարտ ամսին, տեղեկացնում է Sport.es-ը:
Նախագահի ընտրությունը, որը սովորաբար անցկացվում է 1 օրում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում կանցկացվի 2 օրում՝ մարտի 20-21-ին:
«Բարսելոնայի» գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի մասնակցելու ընտրություններին:
Ակումբի նախագահի ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդներն են նախկին նախագահ Ժոան Լապորտան և տնօրենների խորհրդի նախկին անդամ Վիկտոր Ֆոնդը: