«Յուվենտուսը» 50 միլիոն եվրո է առաջարկել Մորատայի դիմաց
Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», տեղեկացնում է Marca-ն:
Իտալական ակումբը 27-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքի դիմաց «Աթլետիկոյին» առաջարկել է 50 միլիոն եվրո: Մադրիդյան ակումբը ցանկանում է Մորատայի վաճառքից ստանալ 150 միլիոն եվրո:
Նշվում է, որ Ալվարո Մորատային իր թիմում տեսնելու ցանկություն ունի անձամբ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն:
Նախորդ մրցաշրջանի 44 խաղում Մորատան դարձել է 16 գոլի հեղինակ: