«Թիթիզ ինքնավստահություն». Արմինկայի գրավիչ կերպարը
Երգչուհի Արմինկան ներկայացել է գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, սպիտակ հագուստ է կրում՝ տոպ եւ տաբատ։ Նա պարզ սանրվածք է ընտրել, կերպարն ամբողջացրել արտահայտիչ շպարով։ «Ձեռքերը գրպանում դնելն ինձ մոտ սովորություն է դեռ դպրոցական տարիքից: Դրա մեջ մի տեսակ թիթիզ ինքնավստահություն կա»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան վառ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախընտրել վառ շպար։ Կերպարն ամբողջացրել էր դեղին գլխարկը։ Մեկնաբանություններում երգչուհին հարցրել էր՝ արդյոք հետեւորդներն իրեն այդ ոճում հավանել են։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Շատ գեղեցիկ»։