Գրիզման. «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզիչները վստահում են ինձ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Իմ ապագան կապված է միայն «Բարսելոնայի» հետ: Չգիտեմ՝ ինչու են մարդիկ ասում, որ ես որոշել եմ հեռանալ ակումբից:
«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզիչները վստահում են ինձ: Մենք ծանր մրցաշրջան ենք անցկացրել, սակայն պատրաստվում ենք մեծ հաղթանակներ տանել հաջորդ մրցաշրջանում»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավարտված մրցաշրջանում Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում 48 խաղում խփել է 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: