Հրշեջները վերահսկում են Բեյրութի նավահանգստում հրդեհի տարածումը
Հրշեջներին հաջողվել է վերահսկել Բեյրութի նավահանգստում կրակի տարածումը: Այս մասին հայտարարել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը՝ հայտնում է LBC հեռուստաալիքը։
«Նավահանգստում հրդեհն արդեն լիովին վերահսկվում է: Հրշեջների աշխատանքներն ավարտելուց հետո սկսվելու է հրդեհի պատճառների հետաքննություն »,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի ազատ մաքսային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել նավթով և անվադողերով պահեստներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութում հրդեհի մարմանը մասնակցում են լիբանանյան բանակի ուղղաթիռներ։