Մորի Կոնեն տեղափոխվեց «Արարատ»
Իվուարցի ֆուտբոլիստ Մորի Կոնեն պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է Գյումրու «Շիրակում»։
Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով: