«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում
Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում պետք է հյուրընկալեր «Գանձասար-Կապանին»։
ՀՖՖ ՄԿԱ բաժինը, հաշվի առնելով «Փյունիկ» և «Գանձասար-Կապան» ակումբների գրությունները, հանդիպման դաշտի տեր թիմի փոփոխություն է կատարել, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խաղը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի օրը և ժամը փոփոխության չի ենթարկվել։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին 19:45-ին։