ԱՄՆ-ն հետ է կանչել չինացիների ավելի քան 1000 վիզաները, որոնք «անվտանգությանը սպառնալիք» են համարվում
ԱՄՆ-ն հետ է կանչել Չինաստանի քաղաքացիների ավելի քան 1000 վիզաները՝ Չինաստանից ուսանողների եւ հետազոտողների մուտքի դադարեցման մասին երկրի նախագահի մայիսի 29-ի հայտարարության համաձայն, որոնք համարվում են անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձինք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության մամուլի ծառայությանը։
«2020 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ Դեպարտամենտը հետ է կանչել Չինաստանի քաղաքացիների ավելի քան 1000 վիզաները, որոնց վրա տարածվում է 10043 նախագահական հրամանի գործողությունը, հետեւաբար վիզա ստանալու իրավունք չունեին»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարը նաեւ հայտարարել է, որ վիզա ստանալու իրավունք չունեցող «բարձր ռիսկի խմբի ասպիրանտներն ու գիտնականները» «չինացիների ոչ մեծ ենթախումբն» է, որոնք Միացյալ Նահանգներ են գալիս ուսման եւ հետազոտությունների համար, եւ օրենքը չխախտած ուսանողների ու գիտնականների ԱՄՆ գալը այսուհետեւ եւս ողջունելի կլինի։
ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Չեդ Վուլֆն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետ է կանչում «բուհերի չինացի որոշակի շրջանավարտների եւ հետազոտողների» վիզաները, որոնք «կապ ունեն Չինաստանի միավորման ռազմական ռազմավարության հետ, որ կանխվի նրանց կողմից զգայուն հետազոտությունների գողությունն ու յուրացումը»։