Իտալիայի վարչապետը հայտարարել է Նավալնու գործով հանձնաժողով ստեղծելու Պուտինի մտադրության մասին
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործով հանձնաժողով ստեղծելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը:
«Նախագահ Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը մտադիր է պարզել տեղի ունեցածը, ինչպես նաեւ հանձնաժողով ստեղծել գործը հետաքննելու համար: Համագործակցությունը լավագույն միջոցն է՝ կանխելու ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վրա այդ դրամատիկ իրադարձությունների ազդեցությունը»,-ասել է նա Il Foglio թերթին տված հարցազրույցում: