Գերմանիայի իշխանությունները հաստատել են երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքը
Գերմանիայի իշխանությունները հաստատել են Բրանդենբուրգ դաշնային հողում խոզերի աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքը, հաղորդում է Associated Press-ը:
Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Յուլիա Կլյոնկները հայտնել է, որ իշխանությունները պատրաստ են պայքարելու հիվանդության դեմ եւ կանխելու հիվանդության տարածումը:
Մասնավորապես, ծրագրվում է սահմանափակել մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժը այդ շրջանից, արգելել գյուղատնտեսություն վարել եւ կրակել վայրի խոզերին: