2013 թ. գարուն-ամառ թափանցիկ աքսեսուարները (լուսանկարներ)
2013թ գարուն-ամառ հավաքածուում թափանցիկ աքսեսուարները դարձան ամենահաջողվածներից մեկը: Ինչ նյութեր ասես չէին օգտագերծել, որպեսզի դրանք լինեն թափանցիկ:
Gucci-ի մոտ դրանք տուփ-կլատչներ էին պլեկսիգլասից, իսկ Burberry Prorsum-ի մոտ՝ պայուսակներ էին բազամագույն վինիլից:
Այսպիսի աքսեսուարների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք սազում են բոլոր հագուստների հետ, կիմանոներից սկսած և վերջացրած ավանգարտ նկարներով զարդարված շորերով: Միակ թերությունը այս պայուսակների, որ ցույց է տալիս պայուսակի պարունակությունը: Բայց նրանք, ովքեր ձեռք են բերել այս թափանցիկ պայուսակները, երևի ունեն վառ երևակայություն, որպեսզի լուծեն այս խնդիրը: Նաև չմոռանանք նշել, որ այս տարվա նորաձևության ճիչերից մեկը համարվում են թափանցիկ կրունկով կոշիկները: