ԱՄՆ ՌՕՈՒ-ում ռոբոտ շներ են հայտնվել
CNN հեռուստաալիքը հայտնել է ԱՄՆ ՌՕՈՒ-ում ռոբոտ շների թեստավորման մասին՝ դա նկարագրելով որպես «գիտական ֆանտաստիկայի տեսարան»։
«ՌՕՈՒ Ս-130 օդանավով պայմանական թշնամական թռիչքուղի դուրս գալով՝ ռոբոտ շներն ուղարկվել են օդանավի սահմաններից դուրս, որ ուսումնասիրեն տարածքը սպառնալիքի առկայության առումով՝ նախքան դրան կենթարկվեն օդանավում գտնվող մարդիկ, նշված է սեպտեմբերի 3-ին ВВС-ի մամուլի հաղորդագրության մեջ»,- նշում է հեռուստաալիքը։
Էլեկտրոնային շները Մարտերի կառավարման առաջավոր համակարգի օղակներից սոսկ մեկ են միայն։
Այն կիրառվում է արհեստական ինտելեկտի օգտագործմամբ եւ աչքի է ընկնում տվյալների արագ վերլուծությամբ՝ սպառնալիքների եւ հայրենիքի վրա հնարավոր հարվածների հայտնաբերման ու ամերիկյան ռազմական ակտիվների կողմից հրթիռներով կամ այլ միջոցներով տիեզերքում հակազդման համար։