Ամերիկուհին ոստիկանություն է կանչել՝ սեքս տիկնիկը շփոթելով դիակի հետ
Ամերիկուհին ոստիկանություն է կանչել՝ սեքս տիկնիկը շփոթելով դիակի հետ, հաղորդում է USA.one-ը:
25-ամյա Բրիթնի Պենինգթոնն ու նրա 29-ամյա ընկեր Թեյլոր Դեեմը իրենց տան մոտակայքում գետի մոտ թփերից միջից դուրս եկած ոտք են նկատել: Բրիթնին մարմնի այլ մասեր է նկատել:
Նրանք 911 են զանգել եւ հայտնել տեղի ունեցածի մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հրշեջներն ու շտապօգնության բրիգադը:
Բարեբախտաբար, հաջողվել է դեպքը շուտ բացահայտել: «Դա լքված սեքս տիկնիկ էր, իրականին մոտ, փափուկ տիկնիկ, որը, իմ կարծիքով, թանկ արժե»,-նշել է Բրիթնին: