Ֆրանսիայի հարավում թենիսի մրցախաղն ընդհատվել է ձյան պատճառով
Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս ան Պրովանս քաղաքում ընթացող «չելենջեր» կարգի մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումը ֆրանսիացիներ Անտուան Օանի եւ Կենտեն Հալիի միջեւ ընդհատվել է ձյան պատճառով։
Մրցախաղը վերսկսվել է 20 րոպե անց։ 6։3, 6։3 հաշվով հաղթել է Օանը։
Այս մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին։ Անցած տարի հաղթողի կոչումը նվաճել է ուրուգվայցի Պաբլո Կուեվաստ։
Տեսանյութը և գրառումը՝ այստեղ: