Մոուրինյո․ Մեսին կարող է տեղափոխվել միայն ֆինանսական «արդար խաղը» չհարգող ակումբ
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունն իր ղեկավարած թիմ։
«Մեսիին կցանկանայի տեսնել միայն իմ խորհրդանշական հավաքականում։ «Տոտենհեմում» հարգում են ֆինանսական «արդար խաղի» կանոնները։ Նա կարող է տեղափոխվել միայն ֆինանսական «արդար խաղը» չհարգող ակումբ, իսկ «Տոտենհեմն» այդպիսի ակումբ չէ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Joe-ն։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Սիթին», սակայն «Բարսելոնան» պահանջում է ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 700 միլիոն եվրո տարնսֆերային գինը։ Մեսին եւս մեկ մրցաշրջան կանցկացնի կատալոնական ակումբում, իսկ հաջորդ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։