«Ռեալը» կձգտի ամեն գնով ազատվել Բեյլից
Մադրիդի «Ռեալը» կձգտի այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ամեն գնով ազատվել հարձակվող Գարեթ Բեյլից։ Ֆուտբոլիստը Ուելսի հավաքականից վերադարձել է ակումբ եւ հայտնել, որ վնասվածք ունի։ Նա մարզվել է մարզադահլիճում եւ չի ցանկացել հանդիպել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հաղորդում է AS-ը։
«Ռեալում» դժգոհ են 31-ամյա Բեյլի վերաբերմունքից եւ ուղիներ են փնտրում նրան վաճառելու, վարձավճարով այլ ակումբի հանձնելու կամ պայմանագիրը խզելու համար։
Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։