«Հիասքանչ». Գայանե Ասլամազյանի բնական կերպարը
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Գայանե Ասլամազյանը, որը վերջին շրջանում ԱՄՆ-ում է բնակվում, նվազագույն շպարով է. ընդգծված են աչքերը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Հիասքանչ»։
Օրեր առաջ հրապարակված կադրում Գայանեն կրում էր խորը դեկոլտեով սեւ զգեստ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել նվազագույն շպար։ Նրա կերպարն ամբողջացնում էր վզնոցը։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները մենաբանությունների հատվածում բավականին ակտիվ էին գտնվել եւ բազում հաճոյախոսություններ հղել նրան․ «Անթերի», «Թագուհի», «Հրաշք», «Ամենահմայիչ»։