Ադրբեջանական ընդդիմությունը փորձել է բողոքի ցույց անցկացնել Բաքվի կենտրոնում
Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում` «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուին ազատ արձակման պահանջով:
Ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ մարդիկ: Ինչպես հայտնի է դարձել haqqin.az-ին, ակցիան կազմակերպել է Ձախ երիտասարդական կազմակերպությունը:
Ըստ ՆԳՆ-ի` ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի ցուցարարի: