Դելփոզ բրենդի նոր գարուն-ամառ հավաքածուի կոշիկները (լուսանկարներ)
Մադրիդյան Դելփոզ բրենդի նոր գարուն-ամառ հավաքածուի կոշիկները կարծես նման են տորթի վրայի արձանիկների: Թվում է, որ փարթամ ժապավենը և կրունկը պատրաստված են մարցեպանից և ծածկված են քաղցր շոկոլադե գլազուրով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոշիկների 3 տեսակները` սպիտակը, կաթնայինը և սևը:
Ցուցադրության ժամանակ մոդելներն այս կոշիների հետ կրում էին լայն կիսաշրջազգեստներ New Look ոճի մեջ, լայն շորտեր, տաբատներ և կոկտելային շորիկներ: