ՊՍԺ-ն կարող է վերադարձնել Խեսեին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կարող է թիմում պահել իսպանացի հարձակվող Խեսե Ռոդրիգեսին, տեղեկացնում է L'Equipe-ն:
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով ՊՍԺ-ն չի ցանկանում նոր հարձակվող ձեռք բերել: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Խեսեն կկարողանա օգտակար լինել թիմին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խեսեն իր ծառայություններն է առաջարկել Լա Լիգայի նորեկ «Կադիսին»:
Խեսե Ռոդրիգեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Նախորդ մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացնում էր «Սպորտինգում»: