«Ալաշկերտ» - «Ուրարտու» հանդիպման վայրը փոխվել է
Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելու է «Ալաշկերտին»։ Այդ հանդիպումը նշանակված էր «Նաիրի» մարզադաշտում սեպտեմբերի 13-ին և մեկնարկելու էր ժամը 17։00-ին։
«Ուրարտուի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խաղի մրցավայրը փոխելու որոշում է կայացվել։ «Ալաշկերտ»-«Ուրարտու» հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում սեպտեմբերի 13-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին։
Դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա «Ալաշկերտը»։