«Անհնար ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի վառ կերպարը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը պատասխանել է հետեւորդների հարցերին։ Երիտասարդ մայրիկը վստահ է՝ անհնար ոչինչ չկա։
Հետեւորդներից մեկը նշել է, որ երգչուհին շատ գեղեցիկ է ու մոտիվացնում է հաջողության։ Ի պատասխան Անահիտ Սիմոնյանը լուսանկար է հրապարակել, որում սպիտակ տոպ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Անհար ոչինչ չկա։ Կարեւորը ինքդ քեզ ու արածիդ հավատալն է»,- նշել է երգչուհին ու շնորհակալություն հայտնել հաճոյախոսության համար։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անահիտը կրում էր հետաքրքիր բացվածքով, դեղին երանգի տոպ, սպիտակ վերնաշապիկ, ինչն էլ համադրել էր գլխաշորի հետ։ Երգչուհին նախապատվություն էր տվել նուրբ շպարի, որն ընդգծել էր նրա շրթունքներն ու այտերը։ Հրապարակմանը կից Անահիտը հարց էր ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ի՞նչն է ձեզ ավելի շատ հետաքրքրում․ գեղեցկության ոլորտը, սնուսնդը, թե նորաձեւությունը»։