Դատարանը Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման
Մոսկվայի Պրեսնենսկու դատարանը մահացու ելքով պատահարի գործով 8 տարվա ազատազրկման է դատապարտել դերասան Միխայիլ Եֆրեմովին՝ գրում է ՏԱՍՍ-ը:
Եֆրեմովը, դատարանի որոշմամբ, իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում:
Դերասանը կալանավորվելու է դատարանի դահլիճում: Եֆրեմովը դատարանի դատավճիռը ունկնդրել է՝ գլուխը ցած: Նա ոչ մի կերպ չի արձագանքել պատժին:
Դատախազը Եֆրեմովի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում:
Ինքը՝ Եֆրեմովը, ընդունել է իր մեղքը: