Լայմա Վայկուլեն հրաժարվել է լուսանկարվել PlayBoy-ի համար
Լայմա Վայկուլեն, որը 2014թ. կդառնա 60 տարեկան, անկեղծացել է և ասել, որ նրան առաջարկել են նկարահանվել PlayBoy-ի համար, բայց նա ստիպված է եղել հրաժարվել: Հրաժարվելու պատճառը ոչ թե այն էր, որ Վայկուլեն չէր ցանկանում մերկանալ, այլ այն, որ նրան առաջարկել էին ցածր հոնորար:
Ուկրաինական «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վայկուլեն ասել է` «PlayBoy-ը մի անգամ ինձ առաջարկել էր լուսանկարվել մերկ, սակայն մենք համաձայնության չեկանք գումարի առումով: Ես պահանջում էի ավելի շատ, քան նրանք պատրատ էին վճարել: Ես հո էժանագին մեկը չեմ, որ լուսանկարվեմ այդ գումարով»: