Իսրայելում 40 «կարմիր» բնակավայրերում պարետային ժամ է մտցվել
Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսրայելի՝ «կարմիր» ճանաչված 40 բնակավայրերում սահմանվում է գիշերային պարետային ժամ, իսկ կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի: Այդ մասին գրում է Իսրայելի Իններորդ ալիքը:
Պարետային ժամը մտցվում է սեպտեմբերի 8-ից և այդ բնակավայրերում գործելու է շաբաթվա ընթացքում 19: 00-ից 05: 00-ը, մինչև սեպտեմբերի 15-ը: Դրանից հետո կարանտինային միջոցառումների մեջ, հնարավոր է, փոփոխություններ լինեն: