Կրասնոյարսկում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով
Կրասնոյարսկում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության պատրաստում), ՌԴ ՔՕ 205.3 հոդվածով (ահաբեկչական գործունեության ուսուցման փաստ) եւ ՌԴ ՔՕ 223.1 հոդվածի 1-ին եւ 222.1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստում եւ պահպանում):
Քննության նախնական տվյալներով՝ դեռահասը պատրաստվում էր դպրոցում ահաբեկչություն կազմակերպել եւ դրա համար 4 պայթուցիկ սարք էր հավաքել: Դեռահասը խոստովանական ցուցմունք է տվել: