Vetements-ը Balenciaga-ին մեղադրել է պլագիատի համար. Դեմնա Գվասալիան կրկնում է ինքն իրեն
Vetements-ի Instagram-յան էջում Diet Prada հաշվի ոգով հրապարակում է հայտնվել, որը նվիրված է պլագիատներին ու սկանդալներին նորաձեւության ոլորտում։ Բրենդը երկու մոդելի լուսանկար է հրապարակել, որոնք ստեղծվել են Դեմնա Գվասալիայի կողմից Vetements-ի (նա այն լքել է 2019թ.-ի սեպտեմբերին) եւ Balenciaga-ի (Դեմնան պաշտոնը զբաղեցնում է մինչ այսօր) ստեղծագործական տնօրենի պաշտոններում։ Խոսքը Hello, my name is պիտակով իրերի մասին։ Առայժմ այնքան էլ հասականալի չէ՝ արդյոք հրապարակումն, իսկապես, մեղադրանք է, թե կատակ։
Highsnobiety պարբերականը ենթադրում է, որ ապրանքանիշն այդ կերպ ակնարկել է, որ Դեմնա Գվասալիան նմանատիպ իրեր է ստեղծել Vetements-ի եւ Balenciaga-ի համար եւ դա, ի թիվիս մնացյալի, ապրանքանիշի ստեղծագործակan տնօրենի պաշտոնից նրա հեռանալու պատճառ է դարձել։