Ազիզան պատրաստվում է ամուսնանալ հայ գործարարի հետ
Խորհրդային էստրադայի ու 90-ականների սեքս–խորհրդանիշ Ազիզայի ու մոսկվաբնակ հայ գործարար Դավիթ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը կանցնի արևելյան ճոխությամբ։
Հարսանեկան արարողությունը 270 000 դոլար կարժենա։ Ազիզայի հարսանեկան զգեստը կարելու է հայտնի դիզայներ Անիկա Կերիմովան։
Ըստ մամուլի` երգչուհին հյուրասիրության համար 50 կգ սև ձկնկիթ է պատվիրել։ Իսկ ուտեստների մեծ մասը հատուկ չվերթով Ռուսաստան է բերվելու Ուզբեկստանից։ Հարսանիքը նախանշված է սեպտեմբերի վերջին։