Իտալիան դժվար եւ կարեւոր հաղթանակ տարավ Հոլանդիայում
Ֆուտբոլի Ազգերի լիգայի մրցաշարում երեկ կայացան եւս մի քանի հանդիպումներ:
A լիգայի 1-ին խմբում ամենակենտրոնական խաղում Իտալիայի ազգային թիմը մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց Նիդերլանդների հավաքականին: Մյուս խաղում լեհերը մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեցին բոսնիացիներին:
Այստեղ աղյուսակը 4 միավորով գլխավորում են իտալացիները:
B լիգայի 1-ին խմբում Ռումինիան մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց Ավստրիային, իսկ Նորվեգիան, կրկին մրցակցի դաշտում, 5:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային: Աղյուսակը 4 միավորով գլխավորում է Ռումինիայի ընտրանին:
Իսկ 2-րդ խմբում Չեխիան սեփական դաշտում պարտվեց Շոտլանդիային 2:1 հաշվով: Իսրայել-Սլովենիա խաղն էլ ավարտվեց 1:1 հաշվով: Խմբի առաջատարը 4 միավորով Շոտլանդիան է:
C խմբի 4-րդ խմբում երկու տուրից հետո բոլոր չորս թիմերն ունեն երեքական միավոր, քանի որ երեկ բելառուսները Ղազախստանում 2:1 հաշվով հաղթեցին տեղի ազգային թիմին, իսկ Լիտվան, կրկին մրցակցի դաշտում, 1:0 հաշվով հաղթեց Ալբանիային:
Ի դեպ, երեկ հաղթել են միայն հյուրերը, ութ խաղում տանելով յոթ հաղթանակ: