Ուկրաինացի և ռուս երգչուհիներից առաջինն, ով լուսանկարվել է “Maxim”-ի համար
Միկա Նյուտոնը ուկրաինացի և ռուս երգչուհիներից առաջինն է, որ ընդգրկվել է ամերիկյան “Maxim” ամսագրի շապիկին:
Միկա Նյուտոնին հաջողվել է լուսանկարվել տղամարդկանց ամենավարկանիշային ամսագրի համար:
Ուկրաինացի երգչուհու լուսանկարները առաջին օրը տեսել է մի քանի հազար մարդ, որը մասամբ հրապարակվել էր օնլայն տարբերակի համար: “Maxim” ամսագրի համարի հերոսուհին դառնալու առաջարկը ամսագրի գործակալից երգչուհին ստացել էր դեռ ամռանը: Երգչուհին խոստովանում է, որ այդ գործընթացը տևել է մի քանի օր, հիմնական նախապայմանն էլ եղել է, այն, որ երգչուհին չի ցուցադրելու իր մարմնի ինտիմ մասերը, որը Միկան երբեք չի արել` իր կարիերայի ընթացքում:
Միկան լուսանկարվել է հայտնի ֆոտոստուդիաներից մեկում, լուսանկարիչն էլ եղել է Հոլիվուդի հայտնի լուսանկարիչներից մեկը: