Հայաստան - Էստոնիա. Բուքմեյքերների կարծիքը
Ազգերի լիգայի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Էստոնիայի հավաքականին:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ համարում են Խոակին Կապառոսի գլխավորած թիմին, որի հաղթանակը գնահատվում է 1.80 գործակցով: Էստոնացիների հաղթանակը ստացել է 4.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40:
Սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին: Առանց հանդիսականների անցկացվելիք խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարներ՝ Դևիդ Քութի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ էստոնացիները նվազագույն հաշվով տնային պարտություն են կրել Վրաստանի հավաքականից: