Երևանի ավագանու նիստը վարում է Հրաչյա Սարգսյանը. Երևանի քաղաքապետ մարությանը վատառողջ է
Երևանի քաղաքապետը մի քիչ վատառողջ է, հետևաբար Երևանի ավագանու նիստը կվարեմ ես: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու 5-րդ գումարման 1-ին նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Նիստը սկսվեց Երեւանի հիմնի՝ «Էրեբունի-Երեւան» երգի հնչեցմամբ:
Նշենք, որ օրակարգում ընդգրկված է 17 հարց, դրանց թվում է Երեւանի փոխքաղաքապետի ընտրության, նաեւ մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը: