«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հաղորդել է թիմում կորոնավիրուսային վարակվածության երկու դեպքի մասին։
Թեստերի պատասխանները դրական են եղել ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի եւ ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լյապորտի մոտ։ Նրանք ախտանիշ չունեն, ինքնամեկուսացել են։
29-ամյա Մահրեզն անցած մրցաշրջանում մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։ 26-ամյա Լյապորտը 20 խաղում խփել է 1 գոլ։
Անգլիայի առաջնությունում առաջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի սեպտեմբերի 21-ին՝ հյուրընկալվելով «Վուլվերհեմփթոնին»։