Թեյլոր Սվիֆթը կրկնել է Ուիթնի Հյուսթոնի ու «The Beatles»-ի ռեկորդները
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը՝ Թեյլոր Սվիֆթը, կրկնել է իր հանրաճանաչ գործընկերոջ՝ Ուիթնի Հյուսթոնի, ինչպես նաեւ «The Beatles» կուլտային խմբի ռեկորդը։ Սվիֆթի «Folklore» սկավառակն արդեն վեց շաբաթ շարունակ զբաղեցնում է առաջին տեղը Billboard 200-ում՝ ԱՄՆ-ում առավել հայտնի երաժշտական ալբոմների ցանկ, որը կազմվում է «Billboard» ամսագրի կողմից եւ որոշվում է շաբաթվա ընթացքում վաճառքների տվյալներով։
Թեյլոր Սվիֆթի սկավառակներն ընդհանուր առմամբ ցանկի առաջին տեղերում մնացել են 46 շաբաթ։ Մինչ այժմ շոու-բիզնեսի պատմության ամբողջ ընթացքում դա հաջողվել է միայն երգչուհի Ուիթնի Հյուսթոնին, որը 45 տարեկանում մահացել է 2012թ.-ին։ Թեյլորին ու Հյուսթոնին երկրորդ տեղում մեծ տարբերությամբ հաջորդում է բրիտանացի աստղ Ադելը 34 շաբաթ ցուցանիշով։
Աշխարհի երաժշիտների ցանկում բացարձակ ռեկորդը պատկանում է «The Beatles» խմբին՝ 132 շաբաթ ամբողջ կարիերայի ընթացքում։ Ընդ որում, «Billboard»-ի տվյալների համաձայն՝ միայն «The Beatles»-ն ու Թեյլոր Սվիֆթը նվազագույնը հինգ սկավառակ ունեն, որոնք վեց շաբաթվա ընթացքում առաջատար են եղել ցանկում։